Կանանց քաղաքական մասնակցությունը Հայաստանում

Լուսանկարը՝ Լիլիան Գալստյանի,

«20-րդ դարի ականավոր հայ կանայք. ճանաչիր քո պատմությունը» ցուցադրությունից

Պատրաստվել է «Կանայք քաղաքականության, հանրային կառավարման և քաղաքացիական հասարակության մեջ»
ծրագրի շրջանակներում։
Տեղեկագրի այս համարն անդրադառնում է կանանց քաղաքական մասնակցությանը, որը բնութագրվում է համապետական և տեղական ընտրություններին կանանց մասնակցության, երկրի կառավարման գործընթացներում և որոշումների կայացման մակարդակում նրանց ներկայացվածության ցուցանիշներով: Ու թեև գենդերային քվոտայի կիրառման շնորհիվ ՀՀ Ազգային ժողովում և ավագանիներում կանանց ներկայացվածության առումով ակնհայտ դրական արդյունքներ են գրանցվել վերջին խորհրդարանական և ՏԻՄ ընտրություններից հետո, այնուամենայնիվ կանայք շարունակում են թերներկայացված լինել երկրի կառավարման բարձրագույն պաշտոններում: Մինչդեռ կառավարման համակարգում սեռերի հավասարակշռված ներկայացվածությունը ոչ միայն ժողովրդավարության առավել արդյունավետ գործընթացների անհրաժեշտ պայման է, այլ նաև մարդու իրավունքների և սոցիալական արդարության պահանջ:

«Կանայք քաղաքականության, հանրային կառավարման և քաղաքացիական հասարակության մեջ» ծրագրի առանցքային նպատակը կանանց զորացումն ու որոշումների կայացմանը նրանց մասնակցության ընդլայնումն է որպես ավելի ներառական հասարակության ապահովման գրավական: Դիտարկելով կանանց առաջնորդության զարգացումը որպես տեղերում փոփոխություններ ապահովելու և ընդլայնելու կարևոր գործոն՝ ծրագիրը կհամախմբի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին՝ աջակցելու քաղաքականության և գործելակերպերի փոփոխությանը՝ ի նպաստ կանանց հզորացման ու մասնակցության՝ որոշումների կայացման գործընթացներում:


Ծրագիրը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» (UK GGF) կողմից և իրականացվում ՄԱԶԾ Հայաստանի կողմից՝ ՕքսԵՋեն հիմնադրամի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ։


Տեղեկագրի այս համարը պատրաստվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Կանայք քաղաքականության, հանրային կառավարման և քաղաքացիական հասարակության մեջ» ծրագրի շրջանակներում, ծրագրի գործընկեր ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից: Տեղեկագրում արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակ(ներ)ին և պարտադիր չէ, որ արտահայտեն ՄԱԶԾ-ի կամ ծրագրի այլ գործընկերների տեսակետները:

Այս համարում կարդացեք
Խմբագիր՝ Թ. Հովնաթանյան
Ձևավորումը՝ Ս. Մարտիրոսյան
Հրապարակվել է 2022 թ․–ին։
Made on
Tilda